Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, որ հանրապետությունը գտնվում է ԵՄ հետ վիզաների դյուրացման փուլում: Նրա կարծիքով, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մուտքի վիզաների ռեժիմի ամբողջական վերացումն “ապագայի հարց է”, հայտնում է РИА Новости-ն:
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև առանց մուտքի վիզաների ռեժիմը չի բացառվում, սակայն նա չի նշել հստակ ժամկետներ: