Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը, որը ստանցել է ընտրողների ձայների 28.21 տոկոսը: Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով 4 հայ թեկնածու հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ձայն երկրորդ փուլում մրցապայքարը շարունակելու համար։
Այսպես, Մարսելի Բուշ դու Ռոն համայնքի առաջին ընտրատարածքում առաջատարը Պասկալ Շամասյանն է (En Marche!)` ձայների 29.43 տոկոսով, իսկ երկրորդը Վալերի Բուայեն (Հանրապետական)՝ 24,68 տոկոսով: Ռոնի 13-րդ ընտրատարածքում առաջատարն է Դանիել Կազարյանը (En Marche!)՝ 33,99 տոկոսով, Օր-է-Լուարի առաջին ընտրատարածքում` Գիյոմ Կասպարյանը (En Marche!)` ձայների 37.12 տոկոսով, իսկ Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքում առավել շատ ձայներ է ստացել Ժակ Մարիլոսյանը En Marche!-ից՝ 48.48 տոկոս:
Տարբեր ընտրատարածքներում առաջատար դիրքեր են գրավում հայկական խնդիրներին մշտապես աջակցող այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Գի Տեսիեն, Միշել Լամբերը, Ֆրանսուա Պուպոնին, Ժան-Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Ռոշբլուանը և ուրիշներ: