ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսի նահանգում իր գոլֆ ակումբում գտնվելու ժամանակ պատահաբար դարձել է անծանոթ զույգի հարսանեկան արարողության անսպասելի հյուրը:
CNN-ի փոխանցմամբ՝ հարսանիքի հյուրերն այնքան ժամանակ չեն նկատել նախագահի ներկայությունը մինչև որ Գաղտնի ծառայության աշխատակիցները չեն ընդհատել միջոցառումը՝ տարածքի անվտանգությունն ապահովելու համար:
Նախագահը ծանոթացել է նորապսակների հետ ու լուսանկարվել նրանց հետ:
Աղբյուրը նշում է նաև,որ Թրամփը «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» անունով գլխարկների վրա է ստորագրել և նվիրել հյուրերին: