Պանամայի իշխանություններն որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ, որպեսզի պաշտոնական կապեր հաստատեն Չինաստանի հետ, հաղորդում է gazeta.ru-ն:
Պանամայի կառավարությունը հայտարարել է, որ ճանաչել է «աշխարհում միայն մեկ Չինաստանի գույությունը», և որ Թայվանը հանդիսանում է «Չինաստանի անքակտելի մասը»:
«Պանամայի կառավարությունն այսօր խզում է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և պարտավորվում է վերջ դնել Թայվանի հետ բոլոր հարաբերություններին կամ պաշտոնական շփումներին», - ասվում է կառավարության հայտարարությունում: