Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները հրկիզել են Գերագույն դատարանի վարչական շենքերից մեկը: Ինչպես հաղորդում է El Nacional-ը, միջադեպի արդյունքում տուժել է երեք մարդ:
Հաղորդվում է, որ այս կերպ ցուցարարները պատասխանել են Գերագույն դատարանի որոշմանը, որով նախագահ Նիկոլաս Մադուրոյին թույլատրվել է առանց հանրաքվեի հրավիրել Ազգային սահմանադրական համաժողով երկրի հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու համար:
Վենեսուելայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն երկու ամիս: Այս ցույցերի ընթացքում զոհվել է 60 մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ: