Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածությունը և օդանավակայանները դեպի Կատար և այնտեղից չվերթներ իրականացնելիս: Համանման որոշում Էր ընդունել Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, հայտնում է РИА Новости-ն:
Նոր կանոնների համաձայն նաև մասնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ նրանց, որոնք իրականացնում Է Կատարի ավիացիան, կարող են Կատար ուղևորվելիս և Էմիրությունից մեկնելիս ԱՄԷ-ի օդային տարածություն մտնել առնվազն 24 ժամ առաջ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ պաշտոնական Դոհային մեղադրելով ահաբեկչություն հովանավորելու մեջ: Ծոցի որոշ երկրներ հայտարարել էին նաև դեպի Կատար և Կատարից իրականացվող միջազգային ավիափոխադրումների համար իրենց օդային տարածքը փակելու մասին: