Շուրջ 11 000 աշակերտուհիներ, ավելի քան 100 երկրներից մասնակցեցին Technovation 2017 ծրագրին: Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, հաղորդում է B24-ը:
Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: Հայաստանցի մասնակիցների թիվը 218-ն էր:
Technovation Armenia ծրագրի կիսաեզրափակիչ անցած 22 թիմերից ժյուրին որպես Հայաստանյան մրցույթի հաղթող ընտրեց վեց թիմ` երեք ավագ և երեք կրտսեր խմբերից: Վեց թիմերից էլ միջազգային կիսաեզրափակիչ մրցույթին մասնակցեցից մեկ ավագ թիմ և երկու կրտսեր թիմեր: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը, միջազգային կիսաեզրափակիչում մրցելով աշխարհի 27 երկրներից ներկայացված 99 թիմերի հետ, «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվեց Armenian Sign Language հավելվածով:
Թիմն գոստոսին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում Համաշխարհային գագաթաժողովին և կստանա իր մրցանակը։