Բելառուսում ձերբակալվել է Եվրոպայում ահաբեկչություն նախապատրաստող անձ

15:23     13 հունիսի, 2017

Բելառուսում ձերբակալված անձնացնից մեկը Եվրոպայում ահաբեկչություն իրականացնելու մտադրություն է ունցել: Այդ  մասին հայտնել է Բելառուսի ԿԳԲ ղեկավար Վալերի Վակուլչիկը, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:

«Գերմանիայից ժամանած վերջին ձերբակալվածը բռնվել է ՆԳՆ կողմից: Նրա մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել»,- նշել է Վակուլչիկը:

Նրա խոսքերով, Բելառուսում, 2017թ.-ի սկզբից, ահաբեկչական գործողությունների հետ կապ ունեցող ութ մարդ է ձերբակալվել:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ  հանրապետությունում մի քանի տասնյակ զինյալներ են ձերբակալվել, ովքեր զենքով պրովակացիաների նախապատրաստություններն են իրականացրել:


© armedia.am