Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման մեջ, փոխանցում է The Independent-ը:
«ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ ինքը պայքար է մղում ԻՊ դեմ, սուտ է», - նշել է Խամենեին՝ հավելելով, որ Թեհրանը չի պատրաստվում բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: «ԱՄՆ-ի հետ մեր խնդիրների մեծ մասը ուղղակի անհնար է լուծել… Ամերիկան ահաբեկիչների երկիր է և աջակցում է ահաբեկիչներին», - հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը: