Ռոնալդուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ
Իսպանիայի դատախազությունը մեղադրում է Կրիշտիանու Ռոնալդուին եկամուտները թաքցնելու և հարկերից խուսափելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Խոսքը 2011-2014թթ. ընթացքում չվճարված հարկերի մասին է, որոնք կազմում են 14.5 մլն եվրո:
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ ֆուտբոլիստն օգտագործել է 2010թ. ստեղծված ինչ-որ «բիզնես ստրուկտուրա», եկամուտները թաքցնելու նպատակով:
Ֆուտբոլիստի դեմ ներկայացված մեղադրանքները հիմնված են իսպանական հարկային մարմինների տեղեկատվության վրա:
© armedia.am