Արցախի Իշխանաձոր համայնքում առկա է վերաբնակիչների թվի աճ

17:14     13 հունիսի, 2017

Արցախի Հանրապետության Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցը նշել է, որ ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Իշխանաձորում կառուցվում է ևս 11 առանձնատուն, որոնք տրվելու են բազմազավակ ընտանիքներին և վերաբնակիչներին, հայտնում է Artsakh Press-ը:

«Համայնքում  գործում  է  դպրոց, որտեղ  սովորում  է  մոտ  100  աշակերտ, որոնցից  60-ը՝  նախադպրոցական   խմբերում: Ի  դեպ,  մոտ  օրերս   սկսվելու  են   դպրոցի  վերանորոգման  աշխատանքները: Հուրախություն   բոլորիս՝  տարեցտարի ավելանում է դպրոց  հաճախողների  թիվը: Համայնքում ակնառու է վերաբնակիչների   թվի  աճը. նրանք  հիմնականում Լիբանանից, Սիրիայից և Հայաստանի  տարբեր մարզերից  եկածներն  են»,- նշել է Թեյլունցը:


© armedia.am