Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը:
Կրեմլի մամուլի ծառայության կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրադրության շուրջ՝ արծարծելով Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, որը, ցավոք, չի նպաստում համատեղ ջանքերի միավորմանը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը նաև հայտարարել են, որ երկուստեք տրամադրված են ակտիվացնելու համագործակցությունը, պայմանավորվածություն են ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու շուրջ: