Անկարայում ազգայնականների 100 հոգանոց խումբը հարձակվել է քուրդ բանվորների վրա, դաժան ծեծի ենթարկել և ստիպել նրանց երգել Թուրքիայի օրհներգը: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Էվրենսել» պարբերականին։
Նշվում է, որ ազգությամբ քուրդ Ֆ.Ջ.-ն և իր 7 ընկերներն ուսման և աշխատանքի նպատակով Բինգյոլից տեղափոխվել են Անկարա:
Հարձակման ընթացքում բանվորներից մեկին ազգայնականները դուրս են նետել շենքի երրորդ հարկից, իսկ մնացածներին կտտանքների ենթարկել ներսում։