Հռոմի քաղաքապետը խնդրել է միգրանտներին քաղաք չթողնել

10:31     14 հունիսի, 2017

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին Իտալիայի ներքին գործերի նախարարությունը խնդրել է այլևս միգրանտներին չթողնել մայրաքաղաք, հայտնում է lenta.ru-ն: 

«Ես կարծում եմ, որ անհնար է լրացուցիչ ենթակառուցվածքներ ստեղծել միգրանտների ընդունելության համար, բացի այդ դա արդեն վտանգավոր է», - ասել է քաղաքապետը՝ խնդրելով մորատորիում սահմանել միգրանտների ընդունելության վրա:

Իշխանությունների տվյալներով՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հռոմում ապրում էր ավելի քան 364 հազար միգրանտ, ինչը կազմում է քաղաքի բնակչության ավելի քան 12 տոկոսը: Ընդ որում, Հռոմում ապրող միգրանտների կեսից ավելին եվրոպացիներ են, որոնց շարքերում առաջատարը ռումինացիներն են (23,2 տոկոս):


© armedia.am