Առնվազն 30 մարդ է տուժել Լոնդոնում 27 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի արդյունքում, հայտնում են տեղական լրատվամիջոցները իշխանություններին հղումով: Ոստիկանությունում հայտնել են, որ շենքի բնակիչները տարհանվել են, սակայն ստացվող հաղորդագրություններից հետևում է, որ շենքում դեռևս մարդիկ կան:
Նշվում է, որ հրդեհը մարելու գործում ներգրավված է մոտ 40 հատուկ ավտոմեքենա և ավելի քան 200 հրշեջ, սակայն կրակը մարել դեռևս չի հաջողվել. կրակը տարածվել է երկրորդ հարկից մինչև շենքի վերջին՝ 27-րդ հարկը:
Հրդեհի պատճառը, ինչպես նաև, թե ինչու է այն այդքան արագ տարածվել, դեռևս հայտնի չէ:
Dramatic video shot by a neighborhood resident shows fire at 24-story London high-rise not long after it broke out. https://t.co/7OdN05Su2W pic.twitter.com/FH9JPkBroP
— ABC News (@ABC) 14 июня 2017 г.