ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Կոնգրեսի ղեկավարությանը հասցեագրված համապատասխան ծանուցման մեջ ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշ անդամների և այդ երկրում ժողովրդավարական գործընթացներն ու կառույցները խարխլող այլ անձանց գործողությունների նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը պետք է շարունակվի 2017 թվականի հունիսի 16-ից հետո»։
Թրամփը հիշեցրել է, որ «սև ցուցակում» ներառված անձիք մասնակից են, ԱՄՆ-ի կարծիքով, մարդու իրավունքների խախտումներին, քաղաքական բռնաճնշումներին և կոռուպցիային։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ ամենն «արտակարգ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերի համար»։