ԱՄՆ-ն 25 տարվա մեջ առաջին անգամ չի շնորհավորել Ռուսաստանի օրվա առթիվ

11:50     14 հունիսի, 2017

Ամերիկյան իշխանությունները վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի օրվա առթիվ պաշտոնական շնորհավորանք չեն ուղարկել Մոսկվա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլայ Լախոնինը, հայտնում է Newsru.com-ը:

Ավելի ուշ Պետդեպարտամենտում բացատրել են, որ Տրամպի իշխանության գալուց հետո որոշում է ընդունվել ազգային տոների շնորհավորանքներն այլ կերպ փոխանցել: Նոր վարչակազմը նոր մոտեցում է որդեգրել, համաձայն որի պաշտոնական շնորհավորանքները փոխանցվում են համապատասխան մայրաքաղաներում ԱՄՆ դեսպանությունների միջոցով:


© armedia.am