ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրող Ստիվեն Քինգին ներառել է իր թվիթերյան «սև ցուցակում»։ Այս մասին իր միկրոբլոգում հայտնել է «սարսափների արքան»:
«Թրամփն արգելափակել է ինձ իր թվիթները կարդալուց։ Հավանաբար ստիպված կլինեմ ինքնասպան լինել», - գրել է Քինգը՝ իր ընթերցողներից հետաքրքրվելով՝ արդյո՞ք դա ծրագրային խոթան է, թե՞ Թրամփն իսկապես արգելափակել է իրեն։
Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգն իր հերթին խոստացել է Քինգին անհրաժեշտության դեպքում կիսվել նրա հետ պետության ղեկավարի թվիթերյան հաղորդագրություններով։