Եվրոպական միությունը մի քանի ամսվա ընթացքում 55 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի պետական ֆինանսների արդյունավետ կառավարման ռեֆորմների անցկացման համար: Այս մասին Կիևում կայացած կոնֆերանսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հյուգ Մինգարելին, հայտնում է УНИАН-ը:
Մինգարելին նշել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից լիարժեք ուժի մեջ մտնող Ուկրաինայի և ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի նպատակներից մեկը հանդիսանում է հնարավոր աջակցությունն Ուկրաինային պետական կառավարման բարելավման հարցում: