Լոնդոնի հրշեջ ծառայությունում հայտնել են, որ քաղաքի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի մասին, փոխանցում է Reuters գործակալությունը: Միևնույն ժամանակ զոհերի ստույգ թիվը չի նշվում:
Լոնդոնի արևմտյան Քենսինգթոն շրջանում հուլիսի 14-ի գիշերը հրդեհ է բռնկվել Grenfell Tower բնակելի բարձրահարկ շենքում. կրակը տարածվել է երկրորդ հարկից մինչև շենքի վերջին՝ 27-րդ հարկը: Հրդեհի պատճառը, ինչպես նաև, թե ինչու է այն այդքան արագ տարածվել, դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհի արդյունքում տուժել է առնվազն 30 մարդ: