ԱՄՆ-ում բեյզբոլի դաշտում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով հրազենային վնասվածք է ստացել ամերիկացի կոնգրեսմեն ՍթիվենՍկալիզը: Ինչպես հայտնում է CBS հեռուստաընկերությունը, կրակոցների հետևանքով ևս երեք մարդ է վիրավորվել: Ընդհանուր հաշվով շուրջ 50 կրակոց է հնչել: Դեպքի վայր են ժամանել ուղղաթիռները՝ վիրավորներին շտապ տարհանելու համար: