Ուժեղ երկրաշարժ՝ Գվատեմալայում. կան զոհեր

09:58     15 հունիսի, 2017

Գվատեմալայում տեղի ունեցած 6.6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով  մահացել է առնվազն 5 մարդ, ևս 7 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Корреспондент-ը: Զոհերի թվում եղել է 4 կին և մեկ տղամարդ:

Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով ավելի քան 40 շինություն է վնասվել:


© armedia.am