Ռուսաստանը առաջիկա երեք տարիներին կկրճատի ծախսերը պաշտպանական ոլորտում՝ այն հասցնելով ՀՆԱ-ի 2.7-2.8 տոկոսի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է Showtime հեռուստաալիքի եթերում:
«Կա գիտակցում, որ պետությունում առաջնային է արդյունավետ գործող տնտեսությունը: Ուստի բանակը պետք է լինի կոմպակտ, միևնույն ժամանակ արդյունավետ և ժամանակակից», - նշել է Պուտինը: