Հայկական ծագումով ամերիկացի լրագրող-հեռուստահաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն արժանացել է Հրանտ Դինքի անվան լրագրողական մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կալիֆորնիական Բըրբենք քաղաքի մասնաճյուղի կողմից։
Ինչպես հայտնում է rusarminfo-ն մրցանակը Կարապետյանին է շնորհվել հայանպաստ գործունեության համար։
Արաքսյան ծնվել է 1982 թվականին, Գյումրիում։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո նա ծնողների հետ տեղափոխվել է Կալիֆորրիայի Փալոս Վերդես Էսթեյթ քաղաք։ Արաքսյան հանդիսանում է Նյու Յորք նահանգում գտնվող Սիրակուզի համալսարանի շրջանավարտ։ 2012 թվականինց նա կալիֆորնիական Fox 11 հեռուստաալիքի առավոտյան լուրերի և ժամանցային թողարկման հաղորդավարուհին է: