Տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում Լոնդոնի Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Հաղորդվում է, որ հայտնի չէ ամբողջական ընտանիքների գտնվելու վայրը:
Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ, սակայն ոստիկանությունում հայտարարում են, որ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Հիվանդանոցներում են գտնվում 70-ից ավելի տուժածներ, փոխանցում է BBC-ն:
Դեռևս չի հաջողվել մինչև վերջ մարել կրակը, հրշեջները շարունակում են բռնկումները մարել շենքի տարբեր մասերում: Վերջին տվյալներով՝ փրկարարները հասել են 24-հարկանի շենքի վերին հարկ, սակայն նրանք դեռևս հնարավորություն չեն ունեցել ստուգել բոլոր հարկաբաժինները՝ հրդեհից տուժածներին գտնելու համար: