Մարին Լե Պենը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

23:43     15 հունիսի, 2017

Եվրախորհրդարանը վերջնական որոշում է կայացրել Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, քանի որ նրա աշխատակիցները կասկածվում են ապօրինի եղանակով Եվրախորհրդարանում որպես օգնականներ տեղավորվելու համար:

Ստրասբուրգում այսօր վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում այդ որոշման օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Լե Պենին անձեռնմխելիությունից զրկելու խորհուրդ էր տվել Եվրախորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը:


© armedia.am