Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի Սյույչժոու քաղաքի մանկապարտեզներից մեկի մուտքի մոտ պայթյուն է հնչել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Դեպքի վայր են շտապել արտակարգ ծառայությունների խմբերը։
Այս պահի դրությամբ հայտնում են 7 զոհի, և 20-ից ավել վիրավորների մասին, սակայն չի նշվում, թե արդյոք երեխաներ կան տուժածների մեջ: