Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել իր մայրիկի «Տարվա հայ կին» ճանաչվելու վերաբերյալ:
«Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Հայուհի 2017» կանանց նվիրված միջոցառման ընթացքում տարվա հայուհի ճանաչվեց Մարինա Թաշչյանը: