Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանձնարարել է պետկառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Անա Բրնաբիչին կառավարություն ձևավորել։
Խորհրդարանի կողմից նրա թեկնածության հաստատումից հետո Բրնաբիչը կդառնա կառավարության ղեկին գտնվող առաջին կինը, ինչպես նաև առաջին սերբ վարչապետը, ով բացահայտ հայտարարում է իր հոմոսեքսուալության մասին, գրում է BBC-ն։
Մի քանի տարի առաջ նման նշանակումը պահպանողական այս երկրում կարող էր անհավանական թվալ, սակայն այժմ, երբ Սերբիան ձգտնում է դառնա ԵՄ անդամ, այս նշանակումը կարող է ներկայացնել որպես երկրում աճող տոլերանտության ապացույց:
Ավելացնենք, որ եվրոպական առաջնորդներից այսօր իրենց հոմոսեքսուալությունը չեն թաքցնում Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի վարչապետերը: