Լոնդոնի արևելյան Շեդվելի շրջանում բնակելի շենք է այրվում: Հրդեհը բռնկվել է բրիտանական մայրաքաղաքի արևմտյան մասի Գրենֆել-թաուեր բնակելի շենքում հրդեհից երկու օր անց, որն առնվազն 17 մարդու կյանք է խլել, գրում Է Daily Express-ը:
Թերթի տվյալներով՝ հրշեջ ծառայությունը 36 զանգ Է ստացել Շեդվելի բնակիչներից: Հրշեջները ժամանել են արտակարգ պատահարի վայր, այժմ նրանք պայքարում են կրակի դեմ:
Հրդեհը բռնկել է եռահարկ բնակելի շենքի վերին հարկում: Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են: