Գերմանիայի և Ավստրիայի իշխանությունները քննադատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշումը: Նրանց կարծիքով, ծրագրված սահմանափակումներն սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը և բարդացնում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը, հայտնում է Newsru.com-ը:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը և Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ընդգծել են ուկրաինական խնդրի կարգավորման համար համատեղ ճակատ ստեղծելու նպատակով Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերի միավորման անհրաժեշտությունը: Ավստրիայի կանցլերը և Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ են արել Ուկրաինայում տիրող իրավիճակը չկապել այն հարցի հետ, թե ով կարող է գազ վաճառել Եվրոպային: