Թուրք-սիրիական սահմանին ադրբեջանցի 3 մահապարտ է ձերբակալվել

14:22     16 հունիսի, 2017

Սիրիային սահմանակից թուրքական Քիլիս նահանգում մահապարտի գոտիներով «Իսլամական պետության» 5 անդամ է ձերբակալվել, նրանցից երեքը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են, հայտնում է haqqin.az-ը:

Թուրքական հատուկ ծառայություններն ենթադրում են, որ ձերբակալված մահապարտներն ահաբեկչություններ էին ծրագրում Թուրքիայի տարածքում:


© armedia.am