Մոսկվայի կենտրոնում տարվող աշխատանքների ընթացքում հնագետները հայտնաբերել են յուրահատուկ աշխատանքային գործիքներ՝ սիլիցումից դանակ և մեզոլիթի դարաշրջանին պատկանող քերիչի ֆրագմենտ: Այդ մասին ասված է Մոսկվայի քաղաքապետարանի հայտարարության մեջ, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Մոսկվայի Մշակութային ժառանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Եմելյանովի խոսքերով, նմանատիպ դանակները հնագույն ժամանակների մարդու համար ունիվերսալ աշխատանքային գործիքներ են հանդիսացել:
Մյուս գտածոն՝ քերիչի ֆրագմենտը 1,5-3 սմ չափով, պատկանում է մեզոլիթի դարաշրջանին: Դրանցով ժամանակին մշակվել են կենդանիների կաշիները: