Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ որոշումը, որով մեղադրանք է առաջադրվել իր թիկնապահներին, ովքեր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Այս մասին հաղորդում է Aljazeera.com-ը:
«Նրանք իմ տասներկու թիկնապահներին կալանավորելու հրաման են արձակել։ Եթե իմ թիկնապահները չեն կարող ինձ պաշտպանել, ապա որպես ինչ եմ ես նրանց ինձ հետ ԱՄՆ տանում»,- ասել է էրդողանը: