Պենտագոնը չի հաստատում ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին լուրը

21:45     16 հունիսի, 2017

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի ոչնչացման մասին լուրը չի հաստատում: Այդ մասին Պետնագոնի ներկայացուցիչն ասել է «ՐԻԱ Նովոստի» գործակալությանը, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Այս պահին մենք ոչինչ չունենք, որը կհաստատեր այդ հաղորդագրությունը»,- ասել է նա:

Ամերիկյան պաշտպանական մարմնի ներկայացուցիչը հավելել է, որ միայն ուրախ կլինեն, եթե լուրը հաստատվի:


© armedia.am