Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է լքի արքայական ակումբը

22:15     16 հունիսի, 2017

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն  որոշել է լքել Մադրիդի Ռեալն այն բանից հետո, երբ իսպանական դատախազությունը մեղադրեց նրան հարկերի վճարման մեջ, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ իսպանական դատախազությունը մեղադրում է ֆուտբոլիստին 2011-2014 թթ. հարկերից խուսափելու մեջ, իսկ իրական եկամուտները թաքցնելու նպատակով՝ 2010թ.-ին ստեղծված բիզնես-ստրուկտուրայի գործարկման մեջ:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները կատեգորիկ հերքել են մեղադրանքները, իսկ «Ռեալ» ակումբն իր ֆուտբոլիստի նկատմամբ վստահություն է հայտնել:

ԶԼՄ-ների փոխանցմամբ, ինքը ֆուտբոլիստն իրեն շատ վատ են զգացել և արդեն հայտնել է ակումբի ղեկավարին այն և առհասարակ Իսպանիան լքելու մասին իր որոշումը:


© armedia.am