Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
Մասնակիցները Ժնև կժամանեն հուլիսի 9-ին, իսկ բուն բանակցությունները կմեկնարկեն հաջորդ օրը:
Դե Միստուրան նախատեսում է բանակցությունների հաջորդ փուլերն անցկացնել օգոստոսին և սեպտեմբերին: