Սպիտակ տունը մտադիր է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների հետ մշակել ավելի վաղ ԱՄՆ սենատի կոմից ընդունված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սաստկացնելու մասին օրինագիծը։ Այս մասին Newsru.com-ի հաղորդմամբ տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով, Թրամփը և իր թիմը չեն ցանկանում կորցնել գործող սահմանափակումները միանձնյա վերացնելու իրավունքը։
Սպիտակ տանն անհանգստացած են, որ օրինագիծն իր ներկայիս տեսքով կկապի ԱՄՆ գործադիր իշխանության ձեռքերը Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների կառուցման հարցում։