Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ամուսնու հետ Վատիկանըի Առաքելական պալատում: Այս մասին հայտնում է Vatican Radio-ն:
Նրանք զրուցել են «Սուրբ Աթոռի և Գերմանիայի միջև լավ հարաբերությունների և պտղաբեր համագործակցության մասին»:
«Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով Համբուրգում սպասվող G20 գագաթաժողովը»: