Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում միակողմանի երկօրյա հրադադարի մասին։
Հրադադարի մասին հայտարարությունը համընկավ խաղաղ բանակցությունների վերաբերյալ տեղեկությունների հետ, որոնք տեղի կունենան հուլիսի 4-5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, իսկ հուլիսի 10-ին բանակցություններ կմեկնարկեն Ժնևում, հայտնում է Newsru.com-ը։
Սիրիական բանակի հրամանատարի խոսքերով, նման որոշում կայացվել է երկրում ազգային համերաշխությանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով։