Հունիսի 18-ին Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Հարցումների համաձայն նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը հաղթանակի մեծ շանսեր ունի: Մի շարք սոցիոլոգիական կառույցներ չեն բացառում, որ «Առաջ»-ն ու նրա դաշնակից ուժերը խորհրդարանական 577 մանդատից կստանան առնվազն 470-ը: Այս մասին հայտնում է DW-ն:
Միևնույն ժամանակ ավանդաբար Ֆրանսիայում իշխող պահպանողականներին ու սոցիալիստներին, ամենայն հավանականությամբ, պարտություն է սպասվում:
Դիտորդները կրկին ընտրողների մասնակցության ցածր մակարդակ են կանխատեսում: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից մի փոքր ավելի էր: