Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլում Ռոն դեպարտամենտի 13-րդ օկրուգում հաղթել է Դանիել Կազարյանը, հաղորդում է Franceinfo-ն։
Կազարյանը, ով խոշոր ընկերության տնօրենն է, ինչպես նաև հանդիսանում է Հայկական պատմության և հիշատակի կենտրոնի նախագահ, օկրուգում ներկայացնում էր նախագահ Էմանուել Մակրոնի La République en marche («Հառաջ, Հանրապետություն») կուսակցությունը: Նա հավաքել է ձայների 52 տոկոսը՝ առաջ անցնելով Ֆիլիպ Մենյեից։