Բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանն ամեն տարի բացող թագուհու ելույթը 2018 թվականին տեղի չի ունենա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Կապված ԵՄ կազմից երկրի դուրս գալու առաջիկա գործընթացի հետ՝ խորհրդարանական հաջորդ նստաշրջանը կշարունակվի երկու տարի, այլ ոչ թե մեկ, ինչպես սովորաբար է լինում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղվելով համայնքների պալատի նախագահ Անդրեա Լեդսոմին:
Խորհրդարանականների կարծիքով, նման անսովոր քայլն իրենց բավական ժամանակ կտա Brexit-ից դուրս գալու համար անհրաժեշտ օրինագծերի մանրակրկիտ մշակման համար:
Այս տարի թագուհին ելույթ կունենա, սակայն Եղիսաբեթ II-ի որոշմամբ ելույթը հետաձգվել է երկու օրով, որպեսզի պահպանողականներն ավելի շատ ժամանակ ունենան գործընկերների հետ համաձայնության հասնելու բանակցությունների համար: