«Իսլամական պետության» դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շտաբը հաստատել է, որ ամերիկյան օդուժը Ռաքքայից արևմուտք սիրիական կործանիչ է խոցել:
Նշվում է, որ Սու-22 կործանիչը խոցվել է կոալիցիայի՝ ցամաքում կռվող գործընկերների՝ մասնավորապես Ռաքքայից արևմուտք գտնվող Տաբկահ քաղաքի մոտ կռվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» զինյալների պաշտպանության նպատակով: