Բրյուսելի օդանավակայանում կիրակի երեկոյից պայթուցիկ են որոնում

11:45     19 հունիսի, 2017

Բրյուսելի միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքի որոնման գործողություն է իրականացվում, հայտնում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը: Վերջինիս տվյալներով, որոնողական աշխատանքները սկսվել են կիրակի երեկոյան այն բանից հետո, երբ ժամանման տերմինալի տղամարդկանց զուգարանում պատին հայտնաբերվել է «Ալլահ Աքբար» գրություն և առաջիկայում պայթյունի մասին հաղորդագրություն:

Նշվում է, որ պայթուցիկ սարքի փնտրտուքները դեռևս արդյունք չեն տվել: Միևնույն ժամանակ հատուկ գործողությունը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա:

Ոստիկանությունը չի բացառում, որ խոսքը կարող է լինել խուլիգանության կամ հոգեպես անհավասարակշիռ անձի արարքի մասին:

 


© armedia.am