Բրյուսելի միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքի որոնման գործողություն է իրականացվում, հայտնում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը: Վերջինիս տվյալներով, որոնողական աշխատանքները սկսվել են կիրակի երեկոյան այն բանից հետո, երբ ժամանման տերմինալի տղամարդկանց զուգարանում պատին հայտնաբերվել է «Ալլահ Աքբար» գրություն և առաջիկայում պայթյունի մասին հաղորդագրություն:
Նշվում է, որ պայթուցիկ սարքի փնտրտուքները դեռևս արդյունք չեն տվել: Միևնույն ժամանակ հատուկ գործողությունը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա:
Ոստիկանությունը չի բացառում, որ խոսքը կարող է լինել խուլիգանության կամ հոգեպես անհավասարակշիռ անձի արարքի մասին: