Գիտնականները վերծանել են 2600-ամյա գրառումը. հեղինակը գինի է խնդրում
Թել-ավիվի համալսարանի գիտնականներն անհայտ տեքսը են հայտնաբերել կերամիկական բեկորի վրա, որը հայտնաբերվել էր Արադ քաղաքում դեռևս 1960-ական թվականներին: Հաղորդվում է, որ մինչև վերջերս բեկորի կողմերից մեկը համարվում էր դատարկ: Դիմային մասում արված գրառումը պարունակում է ծառայողական տվյալներ և ռազմական ֆինանսների հաշվարկներ:
Հակառակ կողմի գրառումը հաջողվեց հայտնաբերել սքանավորման նոր համակարգի միջոցով: Նոր հայտնաբերված գրառման մեջ հեղինակը գրում է յուղի մատակարարումների մասին և խնդրում է գինի ուղարկել կայազորի կարիքների համար:
Գիտանականները բեկորը թվագրում են Առաջին Տաճարի ժամանակաշրջանին (մ.թ.ա. 950-586 թթ):