ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ վերջին երեք ամասում ՀՀ-ում 3000 աշխատատեղ է ստեղծվել, հաղորդում է b24-ը:
Նախարարն անդրադարձել է նաև թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով. «Քննարկումներ ենք իրականացնում, որ թեթև արդյունաբերության որոշակի ճյուղերին, կլինի տեքստիլ, կաշեգործություն, կոշկագործություն և այլն, հնարավոր արտոնություններ տրամադրելու միջոցով ավելի շատ ներդրումներ կատարվեն, և նոր աշխատատեղեր ստեղծվեն: Ներկայումս այդ ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում, հստակության դեպքում կասենք»: