Արգենտինան 100-ամյա պարտատոմս կթողարկի

19:15     19 հունիսի, 2017

Արգտենտինան մտադիր է վաճառքի հանել իր առաջին՝ 100-ամյա պարտատոմը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ նմանատիպ գործողությունները մտնում են Արգենտինայի բյուջետային նպատակների մեջ: Պարտատոմսի վաճառքը կնպաստի երկրի պարտավորությունների վերաֆինանսավորմանը:

Նշվում է, որ գործարքի միջնորդների դերում հանդես կգան Citigroup Inc. և HSBC Holdings Plc:


© armedia.am