Ստամբուլից Թբիլիսի ուղևորվող Atlas Global ավիաընկերության ինքնաթիռին կայծակ է հարվածել, ինչի պատճառով այն ստիպված է եղել վերադառնալ Աթաթուրքի անվան օդանավակայան: Այդ մասին լրագրողներին հայտնել են ուղևորները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թռիչքից 15-20 րոպե անց բոլորը նկատեցին վառ լույս, և կայծակը հարվածեց ինքնաթիռին: Դրանից հետո սկսվեցին կառավարման հետ խնդիրներ, հետևաբար՝ օդաչուն որոշում կայացրեց վերադառնալ օդանավակայան»,- լրագրողներին ասել է ուղևոր Դավիդ Լոլաձեն:
Մեկ այլ ուղևորի խոսքով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն, տեղեկությունների համաձայն, ինքնաթիռը վնասվել է, որի հետևանքով էլ որոշվել է վերադառնալ օդանավակայան: